ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Հունվարի 6-ին սպասում ենք Ձեր շնորհավորական մաղթանքին

Հունվարի 6-ին սպասում ենք Ձեր շնորհավորական մաղթանքին
04.01.2025 | 07:37

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ամանորի առթիվ շնորհավորական խոսք չի հղել։

Նիկոլ Փաշինյանից մի վախեցեք պարոն Շահրամանյան, այլ ժողովրդի դատից ու Դատաստանից։

Թշնամու դեմ պայքարում են, ոչ թե ծնկի են գալիս։

Հունվարի 6-ին սպասում ենք Ձեր շնորհավորական մաղթանքին` ուղղված արցախցիներին և ողջ հայ ժողովրդին

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ